News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից միջազգային առեւտրում վճարումներ կատարելու համար շրջանառության մեջ կմտնի El Petro ազգային կրիպտոարժույթը, հայտնում է El Nacional-ը:

«Սա Վենեսուելայի նավթային կրիպտոարժույթն է»,- շեշտել է Մադուրոն:

Սեփական կրիպտոարժույթ թողարկելու մասին Մադուրոն հայտարարել էր դեռեւս 2017 թվականի վերջին: Արդեն հունվարին նա կարգադրել էր 100 մլն թոքենի թողարկման մասին, իսկ փետրվարի 20-ից սկսվել է դրանց պաշտոնական վաճառքը: Առաջին օրը վաճառքի ծավալը կազմել է 735 մլն դոլար: El Petro-ն աշխարհում միակ կրիպտոարժույթն է, որն ապահովված է նյութական ակտիվներով: Նրա արժեքը հավասար է մեկ բարել նավթի գնին: Մարտի վերջին El Petro-ն սկսել է իր առաջնային տեղաբաշխումը (ICO):

Տեղական կրիպտոարժույթին աջակցելու համար Մադուրոն փետրվարի վերջին PDVSA նավթային ընկերությանը, Petroquimica de Venezuela (Pequiven) նավթաքիմիական եւ CVG (զբաղվում է օգտակար հանածոների արդյունահանմամբ) կորպորացիաներին հրամայել է գործարքների մի մասն իրականացնել El Petro-ի օգտագործմամբ:

Վենեսուելան վերջին տարիներին ապրում է սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամ: Միայն 2017 թվականի հունվարին երկրում ինֆլյացիան անցել է 4000 տոկոսից, փետրվարին այս ցուցանիշը 6000 տոկոս է եղել, իսկ օգոստոսին, ֆինանսների հարցերով խորհրդարանական կոմիտեի գնահատմամբ, տարեկան կտրվածքով անցել է 2000000 տոկոսից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ