News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ բանակը համատեղ զորավարժություններ են անցկացնում Պարսից եւ Օմանի ծոցերի ջրերում, հայտնում է Mehr-ը: Զորավարժությունները նվիրված են Սրբազան պաշտպանության շաբաթին (1980-88 թվականներին իրանա-իրաքյան պատերազմ):

Իրանի բանակի ներկայացուցչի խոսքով՝ զորավարժությունների նպատակն է «թշնամիների ցանկացած հնարավոր հարձակումներին» պատրաստ լինելու ցուցադրումը: Այս զորավարժությունները, միաժամանակ, հարեւան պետություններին հղված խաղաղության եւ բարեկամության ուղերձ են: «Եթե թշնամիները Իրանի դեմ պատերազմ սկսեն, անկասկած ջախջախիչ հարված կստանան»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել