News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Տանզանիայում՝ Վիկտորիա լճում լաստանավի խորտակման հետեւանքով առնվազն 86 մարդ է զոհվել։ Տեղի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 200 մարդը, փոխանցում է BBC–ն։

Լաստանավը շրջվել է Ուկորա եւ Բուգոլորա կղզիների միջեւ՝ ափի մոտ։ Նախնական վարկածով՝ նավը ծանրաբեռնված է եղել եւ կորցրել է հավասարակշռությունը։

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ լաստանավը նախատեսված է եղել 100 ուղեւորի համար, սակայն իշխանությունները պնդել են, որ խորտակման պահին նավի վրա ավելի քան 400 մարդ է եղել։

Փրկվածներից 37 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Զոհերի ու տուժածների հստակ թիվը չի նշվում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ամենաշատ