News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համոզված է՝ անկախության եւ ազատության զգացումները հայ ժողովրդի ներսում միշտ են եղել։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք թավշյա հեղափոխությունը հայ ժողովրդի ուժի ցուցադրություն չէր։ 

«Եթե հետ գնանք 27 տարի առաջ՝ 1988–ին մեր ժողովուրդը Սովետական Միության քաղաքացիներ էին, հետեւաբար անկախության, ազատության զգացումները եղել են ժողովրդի ներսում միշտ, նույնիսկ խորհրդային տարիներին, նույնիսկ ամենավատ տարիներին։ Շատ մեծանուն հայեր, որոնց կորցրել ենք, իրենց կյանքն են տվել գաղափարի համար, մեկ բառի համար, որը կապված է եղել հայրենիքի, ազատության եւ մարդկային բարձր գաղափարների հետ»,–նշեց նախագահը։

Արմեն Սարգսյանը 27 տարիների անկախության ձեռքբերումներն ու թերացումները նախ կապում է ժողովրդի կյանքը պարզեցնելու հետ։

«Ես կարծում եմ՝ գնահատական տալը, թե որն է մեր ամենամեծ ձեռքբերումը եւ որտեղ են մեր ամենամեծ թերությունները, մեր կյանքի պարզեցումը կլինի։ Մեր կյանքն իրականում շատ ավելի խորն ու բարդ է, հետեւաբար մենք բազմաթիվ ձեռքբերումներ ունենք եւ ունենք բազմաթիվ թերացումներ, որոնք վաղը պետք է հաղթահարվի։

Բայց այսօր ուրախության օր է, մի օր է, որ բոլորս պետք է ուրախությամբ հիշենք մեծ հաղթանակները, որովհետեւ մեծ հաղթանակ է հարյուրավոր տարիներ հայրենիք չունենալուց հետո կրկին հայրենիք ունենալը, մեծ հաղթանակ է նաեւ ժողովրդի կողմից իր ուժը ցուցադրելը 27 տարի առաջ, այն համբերության, ներքին զգացման եւ էներգիայի պոռթկումը, որը 1988 թվականից սկսվեց Ղարաբաղյան շարժման ընթացքում, այնպես որ այսօր ուրախության օր է եւ խոսել մանր–մունր խնդիրներից չարժի»,–հավելեց ՀՀ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ