News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Չինաստանի արտգործնախարարությունը կանչել է ԱՄՆ դեսպանին՝ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ եւ Су-35 կործանիչներ գնելու համար պատժամիջոցների հետ կապված։ Այդ մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ փոխնախարար ՉԺեն Ցեգուանը՝ տեղեկացրել է РБК-ն՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։

Ամերիկյան դեսպանին բողոք կներկայացվի՝ իր երկրի կողմից պատժամիջոցների սահմանման համար։

Ցեգուանն ասել է, թե Վաշինգթոնը պատժամիջոցներով խախտել է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները։ Նա նաեւ նշել է, որ Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցությունը այդ երկու երկրների գործն է, եւ ԱՄՆ-ը միջամտելու իրավունք չունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ