News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մենք կողմնակից ենք արագացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ կարծում ենք, որ համապետական ընտրություններն ավելի առաջ պետք է լինեին, որպեսզի արձագնագրվեին հայոց մեծ վերելքի, հեղափոխության ընտրական արդյունքները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, թիվ 9/06 ընտրական տեղամասում լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Կողմնակից ենք վաղաժամ եւ որքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելուն: Միշտ հակված եղել ենք այլ ուժերի հետ համագործակցության, դա ենթադրում է մյուս ուժերի համաձայնություն: Մենք կտեսնենք, թե այս ընտրություններն ինչպես կանցնեն, ակնկալում ենք, որ շատ ակտիվ կլինենք եւ արդեն մինչեւ խորհրդարանական ընտրությունները արդնե ելնելով իրավիճակից կորոշենք, թե ինչպես մասնակցել»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է սեւ քարոզչության վերաբերյալ հարցին, «Ժառանգության. Թեկնածուն նշեց. «Ես չէի գունավորի որեւէ մեկի մոտեցումը, ամեն մեկը ինքնագունավորմամբ  է զբաղվել, ամեն մեկն իր իրավունքի մեջ է եղել, ես ասելիք չունեմ: Այս փուլը մի քիչ ավելի էր, քան ստանդարտ նախընտրական վիճակը, մի քիչ ուրիշ հարթության էր եւ հուսով եմ, որ այդ հարթություններն իրենց տեղը կգտնեն համապետականը իր, համաքաղաքայինը իր հարցերում: Պետք չէ խառնել հարթությունները, որովհետեւ ի վերջո, Երեւանի քաղաքացին ունի կոնկրետ խնդիր, կոնկրետ ակնկալիք»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հենց այս պահին արդեն շնորհավորեց ապագա հաղթողին. «Հիմիկվանից շնորհավորում եմ հաղթողին: Համարում եմ, որ բոլորը հաղթել են այս ընտրությունների գոյությամբ: Մնացածը որակի խնդիր է, քաղաքական դաշտի կայունության, ստաբիլության հարցն է, որը մի քանի տարի կտեւի»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, եւ կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ