News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Չինաստանը չեղարկել է ԱՄՆ–ի հետ առեւտրային բանակցությունները ներկրումային մաքսատուրքերի նոր ռաունդից հետո, հայտնում է The Wall Street Journal–ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Աղբյուրները, վկայակոչելով Չինաստանի պաշտոնական դիրքորոշումը, նշել են, որ ԱՄՆ նման մարտավարությունը չի նպաստի չինական կողմի հետ համագործակցությանը։

Միաժամանակ Չինաստանը բաց է թողում Վաշինգթոնի հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը։

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 24-ին Չինաստանից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար սահմանվել է 10 տոկոսի չափով մաքսատուրքեր, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 200 մլրդ դոլար։

Մաքսատուրքերը հաջորդ տարվա հունվարի 1-ից կաճեն 25 տոկոսով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ