News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Միջազգային կազմակերպությունների փորձագետներն ու դիտորդները հազվադեպ են այցելում քաղաքային ընտրություններին եւ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունները բացառություն չէին, այլ երկրներից դիտորդներ գրեթե չկային:

Սակայն այս ընտրությունները չտեսած փորձագետները շատ բան են կորցրել, պնդում է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնից Ալեքսանդր Ցինկերը. ընտրությունները թեեւ ձանձրալի էին, բայց բոլորովին յուրահատուկ ըստ էության:   

«Մեզ  համար անհասականալի է, թե ինչու բացի մեզանից ոչ ոք չէր եկել դիտելու: Նրանք շատ բան են կորցրել, իսկապես հետաքրքիր էր դիտելը», - նշել է քաղաքագետը:

Երեւանում ընտրական գործընթացի մոնիթորինգի ընթացքում Ալեքսանդր Ցինկերը 7 կետ է առանձնացրել, որոնք  ներկայացրեց հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

1. Քանի որ դրանք Հայաստանում իշխանափոխությունից հետո առաջին ընտրություններն էին, մասնագետների համար հետաքրքիր էր, թե ինչպես են դրանք կազմակերպվելու, ինչպես են անցնելու: Ալեքսանդր Ցինկերը զարմացած էր, որ այլ երկրներից եւ կազմակերպություններից գրեթե ոչ մի դիտորդ չկար: Մյուս կողմից նա հասկանում է, որ արտահերթ ընտրություններին դիտորդներ ուղարկելը, երբ դա ծրագրված չէ կազմակերպության բյուջեով, բավական խնդրահարույց է:

2.Կուսակցություններից եւ դաշինքներից առաջադրված մարդկանց մեծամասնությունը մինչ այդ չէր մասնակցել քաղաքի կառավարմանը, նրանց անունները «նախորդ իշխանությունների բացասական բեռը չէին կրում»:

Իսկ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի ծրագրերը շատ նման էին միմյանց. «Բոլորն առաջարկում էին. հարուստ, առողջ, հաջողակ կլինենք», - ասաց  Ցինկերը:

Իսկ որոշ ուժերի միջեւ պայքարը, հատկապես «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» դաշինքների միջեւ, քաղաքականացված էր, հավելեց նա:

3. Նախընտրական քարոզարշավը շատ կարճ էր եւ ընդամենը 12 օր տեւեց: Ինչպես նշեց  Ցինկերը, 12 օրվա ընթացքում նոր կուսակցությունները եւ դաշինքները, որոնք ընտրողներին այդքան ծանոթ չէին, չէին կարող հասցնել  երեւանցիներին պատմել իրենց մասին, դա նրանց անհավասար պայմաններում դրեց:

Մյուս կողմից 12 օրվա ընթացքում դժվար է նորմալ ընտրություններ կազմակերպել, հատկապես ստեղծված իրավիճակում. վտանգ կար, որ հանձնաժողովի որոշ անդամներ, հատկապես եթե նրանք ՀՀԿ  անդամներ էին, կարող էին սաբոտաժի ենթարկել ընտրությունները՝ օրինակ առավոտյան չներկայանալով իրենց ընտրատեղամասեր: Սակայն դա տեղի չունեցավ եւ ուղիղ առավոտյան 8-ին բոլոր ընտրատեղամասերը բացվեցին եւ սկսեցին իրենց աշխատանքը:

4.Ինչպես նշեց Ցինկերը, առաջին անգամ իր հիշելով ընտրատեղամասերում մթնոլորտն այդքան հանգիստ էր. չկային ընտրատեղամասերի մոտ հերթապահողները, որոնք ընտրողների հետ ինչ-որ բանի մասին էին պայմանավորվում, սեղմում նրանց ձեռքերը:

Մյուս կողմից, նրան զարմացրել է այն, որ ընտրատեղամասերում կուսակցություններից եւ դաշինքներից լիազորված անձեր նույնպես չկային. կային վստահված անձինք՝ «Իմ Քայլը» դաշինքից, «Բարգավաճ Հայաստանից», մի քանի մարդ «Լույս» դաշինքից, «Դաշնակցություն» եւ «Երկիր» Ծիրանի» կուսակցություններից, այլ ուժերից մարդկանց նա չի հանդիպել: Հնարավոր է, սակայն, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջիններս պարզապես այդքան կամավորներ չեն ունեցել, որոնց կարող էին ընտրատեղամսեր ուղարկել:

5. Ցինկերի ուշադրությունը գրավել է նաեւ Երեւանի ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահության մթնոլորտը: Մեկ դաշինքը ավելի քան 80 ձայն է հավաքել, թվում է՝ սա պետք է շատ հարցեր առաջացներ, բայց իրականում ոչ ոք կասկածի չի դնում այս ընտրությունների ազնվությունը:

6. Ցինկերի ուշադրությունը գրավել է նաեւ ընտրողների ցածր մասնակցությունը: Սակայն նրա խոսքով, ամբողջ աշխարհում տեղական ինքնակառավարման ընտրությունների մասնակցությունը շատ ավելի ցածր է, քան խորհրդարանական ընտրություններին: Սակայն այս դեպքում ցածր մասնակցությունը կարող էր նաեւ կապված լինել «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի նկատմամբ վստահության հետ. նրանք, ովքեր դաշինքի կողմից էին, գիտեին, որ հաղթանակն իրենցն է, նշանակում է՝ կարելի էր կիրակի օրով ընտրություններին չմասնակցել: Իսկ նրանք, ովքեր «սատարում» էին այլ ուժերին, որոշել էին, որ միեւնույն է՝ պարտվելու են, նշանակում է քվեարկության գնալու իմաստ չկա:

Այսպես թե այնպես, այս ընտրություններին մասնակցությունը մի քանի տոկոսով ավելի բարձր էր, քան քաղաքապետի նախորդ ընտրություններին:

7. Երեւանի քաղաքապետի ընտրությունները, ինչպես նշեց Ցինկերը, վերածվել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվեին. շատերը քվեարկում էին «Իմ քայլի» օգտին ոչ թե այս դաշինքի ծրագրի համար, այլ հանուն վարչապետի:

Սա, սակայն, մեծ պատասխանատվություն է նրա համար, քանի որ ավագանու աշխատանքում խնդիրներ առաջանալու դեպքում պատասխանատվություն կունենա նաեւ վարչապետը:

Ինչ վերաբերում է անցած ընտրություններում արձանագրված խախտումներին, ապա Ալեքսանդր Ցինկերը նշեց, որ ընտրատեղամասերը տեղակայված էին առանց վերելակի շենքերի 2-րդ հարկում, այնպես որ սահմանափակ շարժունակությամբ մարդիկ պարզապես չէին կարող հասնել իրենց ընտրատեղամաս:

Ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրներ էլ կային. ցուցակներից շատերը վաղուց չեն ապրում Հայաստանում, եւ նրանք չպետք է լինեն այդ ցուցակներում:

«Գուցե ցածր մասնակցությունը նաեւ կապված է այն փաստի հետ, որ ցուցակներում շատ կեղծ քաղաքացիներ կան, որոնք իբրեւ թե ապրում են Երեւանում: Պետք է լրջորեն մաքրել ցուցակները,  պատկերը փոխվեր», - ասաց Ցինկերը:

Մյուս կողմից, ըստ նրա, ցուցակների «մաքրումը» դժվար թե ազդեր ընտրությունների արդյունքների վրա, միայն ընտրողների տոկոսի վրա: Եթե ընտրություններին մասնակցող երկու կամ երեք ուժերի միջեւ տարբերությունը մոտ 5-6 տոկոս լիներ, նման նրբությունները, ըստ փորձագետի, կարող էին ինչ-որ բանի վրա ազդել, բայց «Իմ քայլը» դաշինքը իսկապես մեծ առավելությամբ հաղթեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ