News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւան-Արմավիր երթուղին սպասարկող  «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի վարորդներն առավոտից  միկրոավտոբուսները կայանել են ՀՀ կառավարության շենքի առջեւ և բողոքի ակցիա են իրականացնում։

Վարորդները հրաժարվում են սպասարկել Արմավիր-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթուղին՝ պատճառաբանելով, որենց համար նոր խոչընդոտներ են ստեղծվել։

Նրանց խոսքով՝  օրինական երթուղուն զուգահեռ բազմաթիվ անօրինական փոխադրամիջոցներ են աշխատում՝ տաքսիներ, անհատ վարորդներ, որոնք անօրինական կերպով ազդում են իրենց ուղեւորահոսքի վրա:

Նշենք, որ այս պահին ՍՊԸ-ի տնօրինությունը հանդիպման է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ