News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրների մրցակցային մարմինների միջեւ արդյունավետ համագործակցության ամրապնդման եւ ԱՊՀ երկրների տարածքում մրցակցային դաշտի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացման համար այսօր՝ սեպտեմբերի 25-ին հատուկ պարգեւի է արժանացել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պարգեւը հանձնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը՝ Սոչիում ընթացքող ԱՊՀ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստում: Ս. Լեբեդեւը կարեւորել է ՀՀ Մրցակցային մարմնի դերն ու կատարած աշխատանքը, ինչպես նաեւ ակտիվ համագործակցությունը, որն էլ իր հերթին շարունակաբար նպաստել է ԱՊՀ անդամ երկրներում մրցակցային տասնյակ խնդիրների լուծմանը:

Ա. Շաբոյանը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել երկօրյա աշխատանքային այցով՝ մասնակցելու Սոչիում ընթացող ԵՏՄ եւ ԱՊՀ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստին: ՏՄՊՊՀ նախագահը հանդես է եկել ընդարձակ ելույթով՝ ներկայացնելով մրցակցային քաղաքականության ձեւավորման եւ առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված քայլերը, ինչպես նաեւ ՀՀ մրցակցային մարմնի փորձը՝ փոխադարձ հետաքրքրություն եւ կարեւորություն ներկայացնող մի շարք շուկաների ուսումնասիրության ոլորտում:

ՀՀ Մրցակցային մարմնի ղեկավարը խոսել է նաեւ ԵՏՄ անդամակցությունից հետո հայկական արտահանող ընկերությունների խնդիրներից, ներկայացրել գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում լուծում ստացած հարցերը:

Ա. Շաբոյանը անդրադարձել է նաեւ մեր երկրում կաթնամթերքի շուկայում հայտնաբերված անբարեխիղճ մրցակցության դեպքերի, որոնք առաջացել են նաեւ ՌԴ արտադրող ընկերության գործունեության արդյունքում:

ՏՄՊՊՀ նախագահը ընդգծել է նաեւ, որ, ԵՏՄ անդամակցությունից հետո, պայմանավորված առեւտրային պայմանների բարելավմամբ, մի շարք սոցիալական կարեւորության շուկաներում անհամեմատ ավելացել են տնտեսվարողները:

«Ընդ որում, դրական դինամիկան արձանագրվել է դիտարկվող բոլոր տարիների ընթացքում եւ միջինացված կարգով տնտեսվարող սուբյեկտների քանակը տարեկան աճել է շուրջ 24 տոկոսով: Այսպես, եթե 2014 թվականին մեր կողմից դիտարկվող լայն սպառման շուրջ 20 ապրանքային շուկաներում ներմուծում էին իրականացնում 284 տնտեսվարող սուբյեկտներ, ապա 2017-ին նրանց քանակն ավելացել է ավելի քան երեք անգամ՝ կազմելով 951:

Այսպես, օրինակ, ալյուրի գծով ներմուծողների քանակն ավելացել է ավելի քան 7 անգամ, ցորենի շուկայում տնտեսվարողներն ավելացել են 7, մարգարինի ներմուծման ոլորտում՝ 4, բրնձի եւ մակարոնեղենի շուկաներում՝ շուրջ 4 անգամ: Նմանատիպ պատկեր է նաեւ հավի մսի, խոզի մսի, բուսական յուղի, ոսպի, ոլոռի, հնդկաձավարի, շոկոլադի եւ այլ շուկաներում»,-ասել է Շաբոյանը:

Նա ընդգծել է, որ այս դինամիկան դրական է անդրադարձել ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի բարելավման վրա՝ հնարավորություն ստեղծելով տասնյակ տնտեսվարողների համար մրցակցել առանց մուտքի խոչընդոտների եւ ակտիվորեն զարգանալ իրենց համար նախընտրելի շուկաներում: Նիստի ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները քննարկել են նաեւ մի շարք արդիական հարցեր, որոնք կօժանդակեն նվազեցնել ԵՏՄ տարածքում ապրանքային շուկաների մուտքի խոչընդոտները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ