News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Փաստորեն, վարչապետի թիմն արդեն անթաքույց չի էլ հերքում, որ Երևանի ավագանու ընտրությունն իրենց համար ոչ թե Երևանի զարգացման և երևանցուն հուզող հարցերի կարգավորման, այլ «հեղափոխության» արդյունքների կապիտալացման և հեղափոխական կառավարության վստահության հանրաքվեի խնդիրն էր լուծում։ Այդ մասին Facebook սոցիալական ցանցում գրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, նշելով, որ դա զուտ անհատական կարծիք է։

«Բա ԱԺ հարկադիր լուծարումն ինչ՞ խնդիր է լուծում․․․

Լուծարում են այն, ինչն այլևս պիտանի չէ, չի ծառայում իր նպատակին․․․

Մի կողմ թողնենք այն, որ ներկա պայմաններում ԱԺ-ն ցրելու իրավական նախադրյալներ, այդ թվում՝ նաև՝ սահմանադրական հիմքեր առկա չեն․․․ Բայց, ով՞ կարող է նշել գեթ մեկ հիմնավոր պատճառ՝ ԱԺ-ն ցրելու համար։ Այդ ինչ՞է անում գործող կառավարությունը՝ Հայաստանում կյանքը բարելավելու ուղղությամբ, որին խանգարում է Ազգային ժողովը։ Ով՞ կարող է մատնանշել կառավարության կողմից ներկայացված մի նախաձեռնություն, որը տապալվել է Ազգային ժողովում․․․ Ոչ ոք, քանի որ չկա այդպիսի դեպք․․․

Ու շատ հետաքրքիր է, թե ովքեր են գալիք օրենսդիրները, և ինչով՞ են նրանք գերազանցելու ներկաներին․․․

Թեման շատ ծավալուն է, և մնացած նկատառումներս կարտահայտեմ ավելի ուշ․․․»,– գրել է պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ