News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Գեյմերները հաճախակի ոտքի տակ են առնում ողջ համացանցը հետաքրքիր խաղեր գտնելու համար: Ճիշտ է՝ խաղերը շատ են, բայց քանակը չի կարող փոխարինել որակը:

 

NEWS.am-ը որոշեց թեթևացնել գեյմերների դժվարին կյանքը, ու շարունակում է զբաղվել հետաքրքիր և ուշադրության արժանի խաղերի փնտրտուքներով: Եվ որոնումների արդյունքում մենք հայտվեցինք բանտում, որտեղից մեր հերոսները պետք է փախուստի դիմեն։ Խաղը թողարկվել է 2018 թվականի մարտի 23-ին:

 

Մեր հերոսներն են Վինսենտ Մորետտին, որը մեղադրվում է սպանության մեջ, որը չի գործել, եւ Լեո Կարուզոն, որը հայտվել է բանտում անհաջող գողության պատճառով:

 

Խաղի ընթացքում պարզ է դառնում, որ բանտում նրանք հայտնվել են նույն մարդու՝ Հարվիի պատճառով: Եվ նրանք որոշում եմ փախուստի դիմել ու վրեժ լուծել: Բանտից փախուստ կազմակերպել հեշտ գործ չէ։ Հերոսները պետք է անցնեն դժվարին փորձությունների միջով հաջող փախուստ իրականացնելու համար:

 

Այդ գործընթացը բավականին հետաքրքիր է, եւ անգամ լի զվարճալի պահերով:

 

Խաղային պրոցեսը բավականին հետաքրքիր է: Էկրանը բաժանվում է երկու մասի, որտեղ երեւում են կերպարները: Այնպես որ անհրաժեշտ է խաղալ՝ ընկերոջ հետ բազմոցին նստած կամ օնլայն: Խաղալու համար բավական է գնել միայն մեկ օրինակ եւ հրավերի միջոցով ավելացնել 2-րդ խաղացողին:

 

 

Խաղն աչքի չի ընկնում իր բարձր գրաֆիկայով, սակայն սյուժետային զարգացումներն այնքան հետաքրքիր են, որ դուք անգամ հնարավորություն չեք ունենա շեղվել գրաֆիկայի վրա: Օրինակ, մինչ մեկը զբաղված է պատի մեջ անցք բացելով, մյուսը հետեւմ է հսկիչների տեղաշարժին: Վստահ եղեք՝ այդ ժամանակ Ձեզ չի հետաքրքրի գրաֆիկան, Ձեզ միայն հետաքրքրելու է չբռնվելու միտքը:

 

 

Կհաջողվի՞ արդյոք հաջող իրականացնել փախուստը եւ վրեժ լուծել Հարվիից՝ ես, ինչպես միշտ, չեմ ասի: Այդ հարցերի պատասխանը պետք է տաք Դուք, խաղալով ու ընգրկվելով կատարվող գործողությունների մեջ:

 

Խաղացողների գնահատականները բավականին բարձր են: Նայելով նրանց խաղը՝ հասկանում ես, որ էմոցիաներն ու ապրումները այդ պահին ուղղակի աննկարագրելի են: Նրանք ապրում են հերոսների հետ ամեն մի վայրկյանը: Այնքան խորն են ներգրավվել խաղի մեջ, որ անգամ խոսում են շշուկով, որպեսզի հսկիչները չլսեն:

 

Այնպես որ մի հապաղեք ու սկսեք պատրատսվել Ձեր առաջին փախուստին, չնայած՝ ով իմանա՝ առաջինն է, թե ոչ:

 

Ալբերտ Դադոյան

Տպել
Ամենաշատ