News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիան չի կարող լռել, երբ պատժամիջոցները որպես զենք են գործածվում։ Այս մասին ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Մեզնից ոչ մեկը չի կարող լռել կոմերցիոն համաձայնագրերի լուծման եւ տնտեսական պատժամիջոցները որպես զենք օգտագործելու մասին»,- ասել է Էրդողանը։

Նշենք, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները իրենց զարգացման այնքան էլ լավ փուլում չեն։ Դա կապված է նաեւ ամերիկյան հոգեւոր հովիվ Էնդրյու Բրանսոնի գործի հետ, ում Թուրքիայում մեղադրում են լրտեսության եւ ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Նրան 35 տարվա կալանք է սպառնում։ ԱՄՆ-ը պնդում է, որ Բրանսոնը ոչնչում մեղավոր չէ, եւ պահանջում է ազատել նրան։ Այս գործի հետ կապված՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել երկու թուրք նախարարների դեմ եւ երկու անգամ բարձրացրել է Թուրքիայից արտահանվող ալյումինի եւ պղնձի գները։

Բացի այդ, Վաշինգթոնն անհանգստացած է ռուսական С-400 կործանիչներ գնելու Թուրքիայի որոշմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ