News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եգիպտական «Al-Ahram» թերթի կայքում հոդված է հրապարակվել հայ ընտանիքի մասին: Աբգար-Վահրամ Փրուդյանը եւ նրա կինը՝ Սոնյա Սանդալջյան-Փրուդյանը բնակվում են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Ռամզեսի փողոցում՝ Հայոց պատրիարքարանից ոչ հեռու:

Նրանք այստեղ բնակվում են 1955 թվականին ամուսնանալուց ի վեր: Աբգար Փրուդյանի հորական պապը Եգիպտոս է եկել 19-րդ դարի առաջին տասնամյակներին՝ 1839 թվականից սկսված օսմանյան թուրքերի կողմից Հայոց ցեղասպանությունից տարիներ առաջ: Այդ ժամանակվա հայերից շատերի նման նա եւս աշխատել է ծխախոտի արտադրությունում: Աբգարի հավաստմամբ՝ պապը եկել էր ոչ թե Կահիրե, այլ Դելտա, որտեղ աշխատել է Կամսարական ընկերությունում: Իսկ մորական պապը Կահիրե է եկել ցեղասպանության տարիներին: Նա նույնպես աշխատել է ծխախոտի արտադրամասում, որը Կահիրեի ծայրամասում գտնվող հայտնի Մեքոնյան ընկերությունն էր՝ «Վիկտորիա» հյուրանոցի կողքին:

Առաջին համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց Աբգարի ծնողները հանդիպել եւ ամուսնացել են Կահիրեի Հելիոպոլիս արվարձանում, որն այդ ժամանակ կառուցվում էր այն կազմակերպության կողմից, որտեղ Աբգարի հայրն էր աշխատում:

1920 թվականին Կահիրեում՝ Գամալիայում, ծնվել է Աբգարը: Նա այդ ժամանակվա եգիպտահայերի մեծամասնության պես հաճախել է Կահիրեի Գալուստյան դպրոց, որից հետո ընդունվել է Հելիոպոլիսի Ազատության վարժարան: Ավարտելուց հետո աշխատել է կապալառուի գործակալությունում, Գրոպպիի շվեյցարական ռեստորանի եւ թեյարանի գրասենյակներում: Մի քանի տարի անց նա սկսել է ֆրանսերեն եւ մաթեմատիկա դասավանդել Գալուստյան դպրոցում, որտեղ էլ հանդիպել է ապագա կնոջը:

Սոնյա Փրուդյանի ծնողները հայկական սփյուռքի ներկայացուցիչներից շատերի նման Եգիպտոս են եկել 19-րդ դարի վերջին սկսված Հայոց ցեղասպանության հետեւանքով: Նա ծնվել է 1932 թվականին Ալեքսանդրիայում: 1940-ական թվականներին երկրորդ համշխարհայինի տարիներին Սոնյայի հայրն աշխատել է բրիտանական բանակի համար եւ տեղափոխվել Կահիրե, նրա հետ էլ՝ Սոնյան՝` Գալուստյան դպրոց:

Աբգար եւ Սոնյա Փրուդյանների որդին այժմ բնակվում է Բրազիլիայում, իսկ դուստրը՝ Շվեյցարիայում:

Աբգարը 1951 թվականին ստացել է Եգիպտոսի քաղաքացիություն եւ սկսել է աշխատել Կահիրեում եվրոպական ավիաընկերություններից մեկում: Տարիների ընթացքում Փրուդյանները քանիցս այցելել են Հայաստան, սակայն կրկին վերադարձել են Եգիպտոս: Աբգարի խոսքով՝ նրանց կյանքը միայն Եգիպտոսում է եղել, եւ ոչ ուրիշ որեւէ վայրում:

Տպել
Ամենաշատ