News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աստանայի բնակիչը փրկել է բնակելի շենքի 10-րդ հարկից կախված 6-ամյա երեխային։ Դեպքի մանրամասները հայտնում է Tengrinews–ը, փոխանցում է Lenta–ն։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին։ Երեխային փրկել է մի հարկ ներքեւում բնակվող 28-ամյա Արտյոմ Կարեւը։

«Ես դուրս եկա պատշգամբ, աղաղակներ լսեցի փողոցից, մարդիկ վազում էին։ Բացեցի պատուհանը, տեսնում եմ երեխա է կախված։ Նա արդեն ընկնում էր, ես նրան բռնեցի։ Իմ կողմ՝ դեպի պատշգամբ քաշեցի»,–պատմում է նա։

Կարեւը երեխային փրկելուց հետո խոսել է նրա հետ. «Նա ասում է, որ մենակ տանը նստած է եղել։ Մայրը 15 րոպեով դուրս էր եկել։ Նա ձանձրացել է եւ ցանկացել է դուրս գալ փողոց զբոսնելու»։

Մայրը իրավիճակին հետեւում էր փողոցից։ Նրա վիճակը կտրուկ վատացել է։

Հանրապետության ՆԳն արտակարգ իրավիճակների կոմիտեն հայտնել է, որ երեխայի վիճակը բավարար է, նրան փոխանցվել են ծնողներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ