News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկյան կիսահաղորդիչներ եւ հեռահաղորդակցային սարքավորումներ արտադրողը Apple-ին մեղադրում է գաղտնի տեղեկություններ եւ արտադրական գաղտնիքներ գողանալու մեջ: Այս տեղեկություններն օգտագործվել են Qualcomm-ի մրցակից Intel-ի պրոցեսորների արտադրողականությունը բարելավելու համար, կարծում են ընկերությունում: Այս մասին հայտնում է CNBC-ն:

Qualcomm-ը հույս ունի, որ այս մեղադրանքները կներառվեն ընկերությունների միջեւ դատական վեճի մեջ: «Qualcomm-ի արտադրական գաղտնիքների ապօրինի օգտագործումը, որի նպատակն է մեր մրցակցին օգնել մեզանից առաջ անցնել, մեզ անշրջելի վնաս է հասցնում: Չի կարելի թույլ տալ, որ սա շարունակվի»,- հայտարարել է ընկերության գործադիր փոխնախագահ Դոնալդ Ռոզենբերգը:

Նոր մեղադրանքները ներկայացվել են վեճի շրջանակում, որը սկսվել է անցյալ տարվա նոյեմբերից: Չիպերի արտադրողն այդ ժամանակ դատարան էր դիմել՝ պնդելով, որ Apple-ը համաձայնագիրը խախտել է եւ Qualcomm-ին թույլ չի տվել ստուգել՝ արդյոք պաշտպանված են կողմնակի ծրագրային ապահովումից եւ նախնական գաղտնագիրը, որն ըստ պայմանավորվածության օգտագործում էր սմարթֆոնների արտադրողը: Հիմա Qualcomm-ը համարում է, որ Apple-ը գողացել է նրան տրամադրված գաղտնագիրը եւ ծրագրերը ու դրանք փոխանցել է Intel-ի ինժեներներին:

2017 թվականի սկզբից Apple-ն ու Qualcomm-ը տարբեր երկրներում մի քանի դատական վիճաբանությունների մեջ են: 2017-ի հունվարին Apple-ն իր մատակարարին մեղադրել էր իրեն բարձր գներով չիպեր վաճառելու համար՝ օգտվելով շուկայում գերակա դիրքից: Սմարթֆոնների արտադրողը իր կապալառուներին նաեւ կոչ էր արել դադարեցնել Qualcomm-ի հասցեով լիցենզավորված վճարումները: Արդյունքում վերջինը հայց էր ներկայացրել Apple-ի դեմ: Հուլիսին կապալառուները դատարան էին դիմել՝ վիճարկելով Qualcomm-ի կողմից պահումների պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ