News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գների աճի մեղավորը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն՝ մեկնաբանելով ՕՊԵԿ-ին ուղղված Թրամփի քննադատությունը եւ կարտելի անդամներին ներկայացրած նավթի գների նվազեցման նրա պահանջը, փոխանցում է Tasnim-ը:

«ԱՄՆ նախագահը, որն ինքն է նավթի գների աճի եւ շուկայի անկայունության հիմնական մեղավորը, մեղադրում է ՕՊԵԿ-ին՝ այն դեպքում, երբ կազմակերպությունն արտադրության համար օգտագործել է իր բոլոր հզորություններն ու հնարավորությունները»,- նշել է Իրանի նավթի նախարարը՝ հավելելով, որ Թրամփը փորձում է կրճատել Իրանի նավթի արտահանումը եւ միաժամանակ ցանկանում է, որ նավթի գները չաճեն: Նրա խոսքով՝ եթե Թրամփը կայուն նավթային շուկա է ցանկանում, ապա պետք է հրաժարվի Մերձավոր Արեւելքի գործերին միջամտելուց եւ խուսափի իրանական նավթի արդյունահանման ու արտահանման կանխումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ