News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առաջին անգամ հայաստանյան ֆինանսական շուկայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կազմակերպել է բաց դռների օր հիփոթեքային շուկայի մասնակիցների համար:  Միջոցառումը` «Հիփոթեքային երեկոն», տեղի ունեցավ նախօրեին` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ «Զարգացում» մասնաճյուղում, հիփոթեքով հետաքրքրված անձանց, կառուցապատողների եւ  անշարժ գույքի գործակալների և գնահատող ընկերությունների  մասնակցությամբ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, «Հիփոթեքային երեկոն» հնարավորություն տվեց միավորել այս  շուկայի մասնակիցներին` կառուցապատողներին, միջնորդ կազմակերպություններին, ինչպես նաև  ձեռքբերողներին:

«Բանկն ունի ամբողջ գործիքակազմը հիփոթեքային ֆինանսավորման համար: Մենք իրականացնում ենք ֆինանսավորում  ինչպես կառուցապատողից` առաջնային շուկայում, այնպես էլ երկրորդային շուկայից եւ վարկավորում ենք վերանորոգման աշխատանքները»,- ասաց գործադիր տնօրենը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հիփոթեքային նոր պրոդուկտներից  նշվեցին  ֆիզիկական անձանց առանձնատների կառուցապատման,  բիզնես տարածքների ձեռքբերման համար  վարկատեսակները  և արդեն իսկ մեծ պահանջարկ վայելող  արտոնյալ ժամկետով վարկը: Բանկը նաեւ հնարավորություն է տալիս հիփոթեքային վարկի ժամկետի ընթացքում նույն պայմաններով օգտվել այլ սպառողական պրոդուկտներից: Լինելով հիփոթեքային շուկայի առաջամարտիկներից, բանկը պատրաստ է նաև յուրաքանչյուր հաճախորդի համար  «ձեւել» համապատասխան ֆինանսավորում`  անհատական մոտեցմամբ:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մշակույթ ձեւավորող է, եւ այս միջոցառումները կլինեն շարունակական, կանցկացվեն տարին 2 անգամ»,- նշեց Աշոտ Օսիպյանը:

«Հիփոթեքային երեկոյի» նպատակն է իրազեկել մարդկանց այն մասին, որ սա մի հարթակ է, որտեղ կարող եք գտնել ձեր երազանքների բնակարանը, իսկ մեզ հետաքրքիր է նաեւ նոր նախագծեր ներգրավելու առումով: Համոզված եմ, որ հետագայում այս հարթակը կարող է դառնալ էլեկտրոնային»,- ասաց գործադիր տնօրենը:

Նրա խոսքով, բանկը այս տարի նպատակադրել է հասցնել հիփոթեքային պորտֆելը մինչեւ 20 մլրդ դրամի.  այսօրվա դրությամբ բանկի հիպոթեքային պորտֆելը անցել է արդեն 17 մլրդ դրամը, իսկ ընթացիկ վարկառուների թիվը հասնում է 1500-ի:

Միջոցառմանը մասնակցում էին մոտ 9 կառուցապատող եւ 15 միջնորդ կազմակերպություններ:

ԱՆՈւՐ շինարարական ընկերությունը «Հիփոթեքային երեկոյին» ներկայացրել էր բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը, որը կառուցվել է Բյուզանդի փողոցում:  Սա ընկերության 4-րդ նախագիծն է, որն իրականացվել է Երեւանում:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ ունեցել ենք կորպորատիվ համագործակցություն: Բանկի հետ համագործակցությունը հետաքրքրում է նրանով, որ մենք ցանկանում ենք գնորդներին օգնել կատարել ճիշտ ընտրություն ու ձեռքբերել հարմարավետ բնակարան»,- NEWS.am –ի հետ զրույցում նշեց ընկերության վաճառքի գծով մասնագետը`  Արմինե Սատաբյանը:

ALFA Realty ընկերության տնօրեն Արտյոմ Վարդանյանն էլ NEWS.am –ի հետ զրույցում նշեց, որ միջոցառումը բավականին հետաքրքիր նորություն է շուկայում, որի դեպքում բանկը արդեն հանդես եկավ որպես միջնորդ քաղաքացիների եւ կազմակերպությունների միջեւ:

«Բաց դռների օրը հնարավորություն տվեց հետաքրքրվող մարդկանց ծանոթանալ անշարժ գույքի շուկայի եւ բանկի պայմաններին»,- ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ