Հայաստանի տարածքում, սեպտեմբերի 27-28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է անձրեւ, առանձին հատվածներում՝ նաեւ մառախուղ:
Քամին՝ հարավ-արեւմտյան` 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում 5-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +27+29 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +2+7 ցերեկը` +16+20,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +2+7 ցերեկը` +16+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +12+14, ցերեկը` +24+26,
Գեղարքունիքում՝ գիշերը` +2+7 ցերեկը` +16+20,
Լոռիում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+18,
Տավուշում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +17+22,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+7 ցերեկը` +16+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +26+28,
Արարատում՝ գիշերը`+9+14, ցերեկը` +27+29,
Արմավիրում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +27+29,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +2+7 ցերեկը` +16+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +27+29,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +20+24,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +15+18,
Արցախում՝ գիշերը` +12+16, ցերեկը՝ +19+22: