News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իսրայելական հարաբերությունների շուրջ՝ շեշտելով դրանց զարգացման համար առկա մեծ ներուժը: Նրանք անդրադարձան Միացյալ Նահանգների հայկական և հրեական համայնքների միջև առկա համագործակցությանը և դրանց հեռանկարներին։ Քննարկվեցին միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

ԱԳ նախարարը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները։ Նա անդրադարձավ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ