News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Եթե նման տրամադրության ներքո կազմակերպենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կունենանք միանձնյա, միահեծան պառլամենտ, որտեղ չի կարող ընդդիմություն ձեւավորվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28–ին, NEWS.am–ին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Մեր քաղաքական ուժի կարծիքն է, որ պետք է հնարավորություն տրվի Ընտրական օրենսգրքի լիարժեք փոփոխությունների, հետո տրվի ժամանակ, որ քաղաքական ուժերը նախապատրաստվեն, հետո հնարավորություն տրվի վարչապետին աշխատել, որպեսզի տրվի գնահատական»,–ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Հարցին՝ ՀՀԿ–ի համար ընդունելի է Կառավարության ծրագրով նախատեսված 1 տարի՞ն, թե մտադիր են մինչեւ 2022 թվականը պահպանել գործող խորհրդարանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այն բնականոն աշխատանքը, որն այսօր Խորհրդարանը տանում է, որեւէ խոչընդոտ չկա եւ մենք պետք է աշխատենք նույն ձեւով, ինչպես աշխատում ենք։ Բացի մի քանի կետերից՝ արտաքին քաղաքականության եւ տնտեսության հարցերում, մենք կարող ենք ունենալ տարաձայնություններ խորհրդարանու, բայց ճիշտ չէ տարբեր քաղաքական ուժերի նպատակահարմարությունից ելնելով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որը պետք է լուծի 5 տարվա ճակատագիր»։

Դիտարկմանը, որ ՔՊ–ն չի բացառում հանրային ճնշումների կիրառումը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե պետք է գնանք ճնշումներով Պառլամենտ ստեղծելու, ճնշումներով երկիր զարգացնելու ճանապարհով, դա հակասում է հանդուրժողականության կոչերին։ Պառլամենտում պատգամավորի վրա ճնշումով հարց լուծելը հետքայլ է եւ ժողովրդավարության նշույլ չկա»։

Վարչապետի հայտարարությունը քաղաքական ուժերին  բանակցությունների հրավիրելու՝ արտահերթ ընտրությունները ավելի շուտ անկացնելու օրակարգով, ՀՀԿ–ն բնական է ընդունել. «Բանակցություններից չենք խուսափում, քաղաքական ուժերը նրա համար են, որ նստենք, բանակցենք»։

Անդրադառնալով ԲՀԿ–ին եւ «Լույս»–ին՝ ՀՀԿ–ի հետ գործակցելու համար մեղադրանքներին, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենց իշխանության ղեկին եղած ժամանակ ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցել են, բայց Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում՝ ոչ ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ