Փորձագետները նշում են, որ ապագա iPhone-ները կարող են անտեսանելի տեսախցիկներ ունենալ, հաղորդում է Astera-ն:
GF Securities-ի ներկայացուցիչը, որը զբաղվում է Apple-ի սմարթֆոնների տեսախցիկների օբյեկտիվների մատակարարմամբ, ասել է, որ իրենք նոր ծածկույթ են մշակում, որը նախատեսված է առջեւի տեսախցիկների համար:
Այս ծածկույթը թույլ կտա տեսախցիկները հազիվ նկատելի դարձնել:
Ըստ փորձագետի, արդեն 2020-ին անտեսանելի տեսախցիկները կլինեն առնվազն երկու ընկերությունների սմարթֆոնների մոդելներում: