News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Իլհամ Ալիեւը կրթված մարդու տպավորություն թողեց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ կարճատեւ զրույցից ստացած տպավորությունների մասին:

«Նորմալ, դրական տպավորություն թողեց: Նորմալ զրուցել ենք, քաղաքակիրթ զրույց է եղել: Կրթված մարդու տպավորություն թողեց»,- հայտնեց Փաշինյանը:

Ալիեւի հետ կանոնավոր կապի մեջ լինելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն Հայաստանի վարչապետը վստահ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կհետեւի այդ պայմանավորվածությանը:

«Վստահ չեմ, բայց խնդիրն այն է, որ նույնիսկ այդ պարագայում ես շատ կարեւոր եմ համարում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախ՝ կարեւոր է այդ կոնտակտը, որը մենք պայմանավորվել ենք հաստատել, եւ մենք նաեւ վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին կտեղեկացնենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության միջեւ՝ մշտական կապ հաստատել: Առայժմ պարզ չէ, թե տեխնիկապես ինչպե՞ս է դա իրականացվելու, որպեսզի մենք կարողանանք իրավիճակն ավելի օպերատիվ վերահսկել: Ես կարող եմ ասել, որ մեր զինված ուժերը 100 տոկոսով պահում են այդ պայմանավորվածությունը, եւ հույս ունեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը նույնպես կգան պայմանավորվածության լիարժեք դաշտ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի նախագահի հետ վարչապետը խոսել է նաեւ Ստեփանակերտի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին. «Այդ հարցը նույնպես քննարկել ենք: Իհարկե՝ մեր տեսակետները տարբեր են: Ես ասեմ, որ հենց Դուշանբեից զանգել եմ Արցախի նախագահ Բակո Սահակյանին եւ տեղեկացրել, որ կա այսպիսի պայմանավորվածություն մեր մասով: Եվ նա ասել է, որ պայմանավորվախությունն ընդունելի է նաեւ իրենց համար: Այնպես որ՝ Արցախի իշխանությունը լիարժեք տեղեկացված է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ