Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 30-ին, ժամը 20:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Արզնու ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ձորից դուրս են բերել 65-ամյա Ա. Հ.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: