News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է համաշխարհային ճանաչում վայելող հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը։

Շանսոնյե, պոետ, կոմպոզիտոր, դերասան Շառլ Ազնավուրը 94 տարեկան էր։ Նա մահացել է Ֆրանսիայի հարավում գտնվող իր վիլլայում։ Մինչ այդ նա շրջագայության էր Ճապոնիայում։

«Պլանավորվում էր, որ իմ հանդիպումը Շառլ Ազնավուրի հետ պետք է տեղի ունենար Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում, բայց ցավոք սրտի չհաջողվեց։ Քանի որ ես անձամբ ծանոթ չեմ եղել պարոն Ազնավուրի հետ, իմ հուշերում նա կմնա որպես մեծ երգիչ, ՀՀ ազգային հերոս, ազգի նվիրյալ, Հայաստանի կայացման գործում մեծ ավանդ ունեցած մարդ, բազմաթիվ հայերի եւ աշխարհի այլ ժողովուրդների բազմաթիվ ներկայացուցիչների ոգեշնչած մարդ, որը, իհարկե,  համաշխարհային արվեստի պատմության մեջ իր տեղն ունի, իր ներկայությունը երկար ու երկար կապահովի»,-Շառլ Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետը։ 

Անդրադառնալով Շառլ Ազնավուրի հուղարկավորության հետ կապված խնդրին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կարծում եմ՝ այդ հարցում վճռականը հենց Շառլ Ազնավուրի ցանկությունն է։  Այդ թեմայով որեւէ բան ասել չեմ կարող, որովհետեւ այս հարցում վճռական է լինելու Շառլ Ազնավուրի կամքը, եթե նա նախկինում իր ընտանիքի անդամների հետ շփումներում որեւէ բան ասել է։ Դրա վերաբերյալ ունենք նախնական տեղեկություն, ես ձեռնպահ կմնամ որեւէ բան ասել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ