News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը երեքշաբթի հայտնել է, որ սկսել է ոչ հոջքինյան լիմֆոմայի կրկնակի բուժումը, որի դեմ բուժվում է 2009 թվականից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերջերս ես իմացա, որ ոչ հոջքինյան լիմֆոման, որի դեմ բուժվել եմ 2009 թվականին, վերադարձել է»,- նշված է Ալենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա կայքում:

Նրա խոսքով՝ բժիշկների խումբը սկսել է ուռուցքային հիվանդության բուժումը եւ դրա դեմ պայքարում «լավ արդյունքներ» է սպասում: Նշվում է, որ Ալենը շարունակում է հետեւել իր ընկերությունների աշխատանքին, սակայն բուժման ժամանակ դրանց կառավարումը կվստահի մենեջերների խմբին:

Ամերիկացի ձեռնարկատեր Փոլ Ալենը 1975 թվականին Բիլ Գեյթսի հետ համատեղ հիմնել է Microsoft ընկերությունը, որը մասնագիտացած է, մասնավորապես, ծրագրային ապահովման մշակման ոլորտում, Microsoft-ն է Windows օպերացիոն համակարգի մշակողը: Ալենը 2018 թվականին Forbes ամսագրի ցուցակում զբաղեցրել է 44-րդ տեղը՝ 20,5 մլրդ դոլար կարողությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ