News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական գրադարանի Հարլիի«Bible moralisée»  Աստվածաշունչի մի հատորը այժմ ցուցադրված է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի «Armenia» ցուցահանդեսում, որը բացվել է սեպտեմբերի 22-ին: Այս մասին գրված է blogs.bl.uk բրիտանական կայքում` Քեյթլին Դոյլի հոդվածում:

Նշվում է, որ այս ցուցահանդեսն առաջինն է իր տեսակով, որ ուսումնասիրում է հայերի նշանավոր ներդրումը համաշխարհային արվեստում: Ցուցահանդեսի կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է, որ փորձ է արվում գտնել Կիլիկիայի հայկական թագավորության եւ Ֆրանսայի արքա Լյուդովիկոս 9-րդ Սուրբի թագավորելու ժամանակաշրջանի արվեստների միջեւ կապը:

Ֆլամանդացի ճանապարհորդ Վիլլեմ Ռուբրուքը որպես դիվանագիտական պատվիրակության ղեկավար Մոնղոլիա ուղեւորվելիս իր հետ պատկերազարդ ձեռագրեր է վերցրել` ներառյալ Լյուդովիկոս 9-րդի նվիրած Աստվածաշունչը եւ Պրավանսացի Մարգարիտ կոմսուհու տված սաղմոսագիրքը: Հավանաբար այդ ձեռագրերն են թողել իրենց ազդեցությունը Հայ անվանի նկարիչ Թորոս Ռոսլինի ոճի եւ ստեղծագործության վրա:

Հեղինակը պատմում է, որ Լյուդովիկոս 8-րդի, նրա հրաշալի կնոջ` Կաստիլիայի թագուհի Բլանկայի եւ նրանց որդի Լյուդովիկոս 9-րդի թագավորման շրջանում Փարիզը Եւրոպայի արվեստի կենտրոնն էր: Նրանց օրոք արվեստի ամենանշանավոր ստեղծագործությունների շարքում էին սրբացված պատկերազարդ Աստվածաշունչները, որոնք հայտնի էին «Bibles moralisées»  անունով: Դրանցից յուրաքանչյուրը պարունակում էր հազարավոր նկարազարդ եւ ոսկեզօծ պատկերներ, որոնք, պրոֆեսոր Ջոն Լոուդենի խոսքով, ստեղծված էին անգերազանցելի շքեղության տպավորություն ստեղծելու համար:

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի «Armenia» ցուցահանդեսում Հարլիի ձեռագիրը տեսնել հնարավոր կլինի մինչեւ 2019 թվականի հունվարի 13-ը:

Տպել