News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 4-ի, որոշմամբ «Յունիբանկ» ԲԲ ընկերությունը համալրեց պետական ծառայություններ մատուցող օպերատորների ցանկը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հիշեցրել է, որ 2016 թվականին ներդրվել է օպերատորների ինստիտուտ, որոնք իրականացնում են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ: Նախարարի տեղեկացմամբ, այժմ գործող օպերատորների թիվը ինն է. վերջինների կողմից մատուցվում է շուրջ 67 պետական ծառայություն:

«Կարեւորելով այս ինստիտուտի դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի եւ հասանելի դարձնելու տեսակետից՝ շարունակական ընդլայնելու ենք օպերատորների ցանկը»,- ասել է նախարար Զեյնալյանը եւ առաջարկել լրացում կատարել համապատասխան որոշման մեջ՝ գործընթացում ներառելով նաեւ «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը: Նախարարի խոսքով, ընկերությունն ունի տեխնիկապես հագեցված 35 սպասարկման գրասենյակ, որոնք տեղաբաշխված են ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում, օժտված են կադրային եւ նյութատեխնիկական անհրաժեշտ ներուժով՝ իրենց վրա դրված պարտականությունները պատշաճ կատարելու համար:

Այսպիսով, պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների թիվը 9-ից դարձավ 10-ը, որի արդյունքում ծառայություններն առաջիկայում կմատուցեն ավելի քան 130 գրասենյակներ: Օպերատորների կողմից կմատուցվեն օրինակ՝ իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի եւ այլ ոլորտների ծառայություններ, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարարության, Միգրացիոն ծառայության, Ոստիկանության կողմից մատուցվողները:

Հիշեցնենք, որ պետական իշխանությունների մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներն են՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Կոնվերս բանկ», «Անելիք բանկ» փակ բաժնետիրական եւ «Հայէկոնոմբանկ» ու «Աարարատբանկ» բաց բաժնետիրական ընկերությունները, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն եւ «Մոբի Դրամ» փակ բաժնետիրական ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ