News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Apple-ը Google-ից եւ Facebook-ից տարբերվում է օգտատերերի գաղտնիության հանդեպ իր արմատական մոտեցմամբ, պնդում է Apple-ի ղեկավար Թիմ Քուկը: Vice-ի հետ հարցազրույցում ամերիկյան էլեկտրոնային հսկայի ղեկավարը ընկերությունների անվանումներ չի հրապարակել, սակայն ակնարկել է այն ծառայություններին, որոնք օգտատերերի տվյալները հավաքում են գովազդային թարգեդինգի համար, փոխանցում է HighTech-ը:

Քուկի խոսքով՝ օգտատիրոջ մասին հոգածության պատրվակով տեղեկությունների ցանկացած հավաքումը «կատարյալ անհեթեթություն» է:

«Նրանք փորձում են ձեզ վստահեցնել, որ ծառայությունների որակը կբարելավվի, եթե ձեր տվյալները հայտնեք: Բայց դրան մի՛ հավատացեք»,- կոչ է արել Apple-ի գլխավոր տնօրենը:

Ինչպես նշում է CNBC-ն, Apple-ը մշտապես նոր սահմանափակումներ է մտցնում օգտատերերի մասին տեղեկությունների հասանելիության համար: Վերջերս 1 տրլն դոլար արժեքով նոր կանոններ է մտցրել հավելվածների մշակողների համար, որոնց համաձայն նրանք պետք է հրապարակայնորեն հայտնեն, թե կոնկրետ ինչպես են օգտագործելու օգտատերերի մասին տեղեկությունները:

Որոշ փորձագետների կարծիքով՝ Apple-ն ավելորդ արմատական դիրք է գրավում, ինչի հետեւանքով տուժում է նրա ծառայությունների որակը: Օրինակ՝ Siri-ն շատ բաղադրիչներով արդեն զիջում է Google-ի եւ Amazon-ի ձայնային օգնականներին:

Սակայն Քուկը չի պատրաստվում իր դիրքորոշումը փոխել: Հարցազրույցում նա շեշտել է, որ գաղտնիությունը համարում է 21-րդ դարի գլխավոր մարտահրավերներից մեկը: Այս պայմաններում Apple-ը ջանում է «հնարավորինս քիչ տեղեկություններ հավաքել»:

Քուկը պատրաստ է ընդառաջ գնալ կարգավորողներին եւ նրանց օգնել նոր օրինագծեր պատրաստել ՏՏ ընկերությունների գործունեության վերահսկողության համար: Միաժամանակ, նա հավելել է, որ սովորաբար հանդես չի գալիս կարգավորման խստացման օգտին, պարզապես այս դեպքում բացառություն կատարելու ժամանակն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ