News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր մարդիկ կկարողանան փորձել այս ամիս իրականացնել իրենց «ամերիկյան երազանքը». ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է Green Card ամենամյա վիճակախաղի հայտերն ընդունելու մեկնարկի մասին, որը շահողներին հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներում մշտական կեցության իրավունք ստանալ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Պետքարտուղարության հայտարարության մեջ հստակեցվում է, որ վիճակախաղի ժամանակ կխաղարկվի 50 հազար վիզա, որոնք հնարավոր կլինի ստանալ 2020 ֆինանսական տարում (սկսվում է 2019-ի հոկտեմբերի 1-ից եւ ավարտվում է 2020-ի սեպտեմբերի 30-ին):

Վիզաները կարող են շահել աշխարհի 6 աշխարհագրական մակրոշրջաններից մեկում ծնված մարդիկ: Շահողներին  որոշում են պատահական ընտրության միջոցով:

Այս տարի վիճակախաղին մասնակցելու սահմանափակումներ են մտցված այն մարդկանց համար, ովքեր ծնվել են Բանգլադեշում, Բրազիլիայում, Կանադայում, Չինաստանում (բացի Հոնկոնգից, Մակաոյից եւ Թայվանից), Կոլումբիայում, Դոմինիկյան հանրապետությունում, Սալվադորում, Հաիթիում, Հնդկաստանում, Ճամայկայում, Մեքսիկայում, Նիգերիայում, Պակիստանում, Պերուում, Ֆիլիպիններում, Վիետնամում եւ Մեծ Բրիտանիայում (բացառությամբ Հյուսիսային Իռլանդիայի):

Այս սահմանափակումները պայմանավորված են այն հանգամանքով, որ վերջին 5 տարիներին այս երկրներից ավելի քան 50 հազար մարդ ներգաղթել է ԱՄՆ:

Առցանց գրանցումը սկսվել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ին եւ կավարտվի նոյեմբերի 6-ին: Խաղարկությանը մասնակցող ոչ մի երկիր չի կարող բոլոր խաղարկվող վիզաների 7 տոկոսից ավելին ստանալ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ