News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան եւ Հայաստանը երկուշաբթիից դարձան մեկ ժողովուրդ՝ միավորվելով Շառլ Ազնավուրի ժառանգության հիշատակով: Երեւանում Շառլ Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը:

«Անչափ խորհրդանշական է, որ Փարիզում անցկացվող բոլոր արարողությունները Երեւանի փողոցներում հեռարձակվում են նույն ժամին, երբ Հանրապետության հրապարակում հեռարձակվում են նրա երգերը»,- նշեց դեսպանը:

Լակոտը շեշտեց, որ Ազնավուրը Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունների մարմնավորումն է, եւ նա Ֆրանսիային օգնեց Հայաստանը երբեք չմոռանալ դեռեւս մինչեւ այն, երբ Հայաստանը կրկին անկախացավ:

Դեսպանը հավելեց, որ Ազնավուրը ներկա է եղել Հայաստանի համար դժվարին ժամերին, այդ թվում՝ 1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո:

«Նա Հայաստանին անչափ նվիրված էր: Միեւնույն ժամանակ, Հայաստանը կարող է անչափ հպարտանալ, որ Ֆրանսիային է տվել դարի մեծագույն ֆրանսիացիներից մեկին, մեծագույն արտիստներից մեկին: Ինչպես ասում էր Ազնավուրն ինքը, նա 100 տոկոսով ֆրանսիացի էր եւ 100 տոկոսով հայ: Կարծում եմ՝ հենց այս պատճառով ենք բոլորս այսպես միավորված այս արարողության օրը»,- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ