News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել Էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի փորձագետ Էդուարդ Արզումանյանի՝ լրատվամիջոցներով տարածված հարցազրույցի վերաբերյալ:

Պարզաբանման մեջ ասվում է.

«Սնանկության եզրին հասցված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ձեռք է բերվել «Տաշիր»  ընկերության խմբի կողմից ՀՀ կառավարության խնդրանքով։Ձեռքբերման պահին էլեկտրաէներգիայի սակագինը ՀՀ-ում արդեն բարձրացվել էր, եւ «Տաշիր» -ը որեւէ կերպ այդ որոշման վրա ազդել չէր կարող։ Նշենք, որ սակագնի փոփոխության մասին որոշումն ընդունվել է 2015թ․ հուլիսի 1-ին, իսկ «Տաշիր»-ի մասնագիտական խումբն սկսել է իր աշխատանքը 2015թ․ օգոստոսին։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ձեռք բերելու որոշումը, բնականաբար, չէր կարող ընդունվել մեկ օրում, քանի որ դա բազմաշերտ ու լիարժեք ուսումնասիրություն պահանջող գործընթաց է:

Շուրջ 2 ամիս «Տաշիր»-ի մասնագիտական խումբը համապատասխան տնտեսագիտական վերլուծություններ է կատարել, սակայն որեւէ կապ չի ունեցել Ընկերության կառավարման կամ սակագնի ձեւավորման հարցերի հետ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սակագնային մարժայի մեթոդաբանության համաձայն՝ շահութաբերությունը սեփականատերերից անկախ եւ ֆիքսված մեծություն է: Այն հաշվարկվում է ոչ թե նախորդ տարիների կորուստների, վնասների կամ անարդյունավետ ծախսերի, այլ Ընկերության կատարած փաստացի ներդրումների հիման վրա: Ավելացնենք նաեւ, որ «Տաշիր» ընկերությունների խումբը կատարել է ձեռք բերման ժամանակ իր վրա դրված բոլոր պարտավորությունները. մարվել են ժամկետանց բոլոր պարտքերը, կազմվել են ֆինանսական առողջացման եւ 10 տարվա ներդրումային ծրագրեր, ներդրվել են կառավարման միջազգային ստանդարտներ (ISO 9001, 50001, 14001):

2015թ. էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, պայմանավորված էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից կրած 24 մլրդ դրամ վնասով: Պատճառը ոչ թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վատ կառավարումն էր,այլ արտադրող կայանների՝ էլեկտրաէներգիայի կառուցվածքի պլանավորումից շեղումը:

Այժմ՝ 2015 թ. սակագինը 6,6 դրամ բարձրացնելու մասին:

6,6 դրամի մեջ «ՀԷՑ»-ի մասնաբաժինն ընդամենը 4,09 դրամ է, իսկ 2,51 դրամը համակարգի մյուս մասնակիցների բաժինն է: Ընդ որում, այդ 4,09 դրամն ամբողջովին նախորդ տարիներին, 2013-2014 թթ., էլեկտրաէներգիա արտադրող կայանների՝ արտադրության կառուցվածքից շեղման փոխհատուցումն է, որը հստակ արտացոլված է նաեւ միջազգային հեղինակավոր «Դելոյթ Էնդ Տուշ» խորհրդատվական կազմակերպության եզրակացության մեջ: 2015 թ. պարտքերը մարելու նպատակով սակագնի բարձրացումից հետո «Տաշիր» հիմնադրամը կառավարության հետ սկսեց իր միջոցների հաշվին 50%-ի սկզբունքով սուբսիդավորել բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը: Կարծում ենք՝ անհեթեթ է սակագինը բարձրացնելը եւ միաժամանակ դրա հետեւանքով սուբսիդավորում իրականացնելը: Սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է մոտ 7 մլն ԱՄՆ դոլար։

Սակագնի բարձրացումից ստացված գումարն Ընկերությունը սահմանված ժամկետում ամբողջովին ուղղել է 2016-2017 թթ. արտադրող կայանների հանդեպ կուտակված պարտքերի մարմանը: Ինչ վերաբերում է շահույթին, «Տաշիր» ընկերությունների խումբը մինչ օրս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասով միլումա դիվիդենտ չի ստացել: Փոխարենը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ հաստատել էմոտ 1 մլրդդոլար արժողության10 տարվա ներդրումային ծրագիր, որը հնարավոր է դարձել իրականացնել միայն նախատեսվող շահույթի մի մասի ստացումը հետաձգելով մոտ 20 տարով: Բոլոր ներդրումային ծրագրերը հանձնաժողովում քննարկվել են սակագնի վրա լրացուցիչ բեռ չավելացնելու սկզբունքով։

Այսօր Ընկերությունը միջազգային ֆինանսական ու ներդրումային կազմակերպությունների հետ ունի պայմանագրեր ու պայմանավորվածություններ, որոնք ուղղված են Ընկերության 10 տարվա ներդրումային ծրագրի իրականացման ֆինանսավորմանը (վարկերն էլ ներգրավվել են ՀՀ-ում գործող ցածր՝ 2,7-3,7 % դրույքով): Եվ նման ոչ պրոֆեսիոնալ ու չհիմնավորված հայտարարությունները վտանգում են Ընկերության միջազգային համագործակցությունը։

Արտադրող կայանների նկատմամբ կուտակված պարտքերը մարելուց հետո Ընկերության չափաբաժինը 5,63 դրամով նվազել է, ինչը թույլ է տվել 2016 թ. օգոստոսի 1-ից սակագինը նվազեցնել 2,58 դրամով: 5, 63 դրամով նվազեցնել հնարավոր չէր, քանի որ 3.05 դրամը վերաբերում էր համակարգի այլ մասնակիցներին: Սակագնի՝ 2,58 դրամով նվազեցման որոշումն ընդունվել է 2016 թ., 1,42 դրամովը՝ 2017-ին եւ սոցիալապես անապահով խավերի համար 10 դրամով նվազեցումը՝ 2018 թ.: Ի դեպ, սա Ընկերության սեփականատիրոջ բարի կամքի դրսեւորումն է, որի մասին որոշումն ընդունվել էր ՀՀ վարչապետի հետ քննարկումների արդյունքում։

Նշենք նաեւ, որ թե՛ էլեկտրաէներգիայի սակագնի 30 դրամի եւ թե՛ այսօրվա 45 դրամի պարագայում «ՀԷՑ»-ի մասնաբաժինը կազմել է 11,06 դրամ։ 

Ստորեւ ներկայացնում ենք էլեկտրաէներգիայի սակագներն ու <<ՀԷՑ>>-ի մարժան՝ ըստ տարիների.

                                                     Սակագին                                        ՀԷՑ մարժա

2010-2011թթ

25 դրամ

11,2 դրամ

2013-2014թթ

39 դրամ

11,8 դրամ

2014-2015թթ

42 դրամ

12,5 դրամ

2015-2016թթ

49 դրամ

16,1 դրամ

2016-2017թթ/2017-2018թթ

45 դրամ

11,8 դրամ

Ինչպես երեւում է աղյուսակից, էլեկտրաէներգիայի այսօրվա սակագնում արտացոլված է գրեթե նույն միավորը, որն առկա էր 2013-2014թթ․, այն դեպքում երբ 2010թ․տարադրամի փոխարժեքը մեկ ԱՄՆ դոլարի դիմաց կազմում էր 385 դրամ, իսկ այսօր` 485 դրամ։

Ամփոփելով վերն ասվածը՝ հավելենք, որ էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների ստուգումն իրականացնող աշխատանքային խումբը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը երբեք որեւէ հարցով չի դիմել: Այդ խմբի վերլուծությունները վկայում են կարգավորման ոլորտի տարրական գիտելիքների բացակայության մասին եւ ի ցույց դնում սակագնային քաղաքականության մեթոդաբանության չիմացությունը: Իսկ փորձագետ Էդուարդ Արզումանյանի կարծիքն ու մոտեցումները անհեթեթ ու անբովանդակ բարբաջանք են հիշեցնում։

Պատրաստ ենք հանգամանալից պատասխանելու բոլոր հարցերին: Ակնկալում ենք, որ մոտեցումները կլինեն պրոֆեսիոնալ եւ ոչ թե սիրողական մակարդակով՝ ոչնչով չհիմնավորված «ուսումնասիրությունների» հիման վրա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ