News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տնտեսության մրցանակը, որը ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի 1968 թվականին հիմնադրել է շվեդական Պետական բանկը, շնորհվել է Վիլյամ Նորդհաուսին եւ Փոլ Ռոմերին, երկուշաբթի Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նորդհաուսը մրցանակին արժանացել է «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծությունում կլիմայի փոփոխության ինտեգրման հետազոտության համար», Ռոմերը՝ «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծությունում տեխնոլոգիական ինովացիաների ինտեգրման հետազոտության համար»:

Տնտեսության մրցանակը հանձնելու արարողությունը միշտ տեղի է ունենում հոկտեմբերի 10-ին Ստոկհոլմում՝ մյուս Նոբելյան պարգեւների հետ միասին: Նոբելի կամքով Խաղաղության մրցանակը միշտ հանձնվում է նույն օրը Օսլոյում:

Տնտեսության մրցանակի գումարը, ինչպես մյուս մրցանակներինը, այս տարի կազմում է 9 մլն շվեդական կրոն (1 մլն ԱՄՆ դոլար):

Տնտեսության մրցանակի դափնեկիրների անունների հրապարակմամբ ավարտվել է 2018 թվականի Նոբելյան մրցանակների շնորհման շաբաթը, որը Ստոկհոլմում սկսվել էր երկուշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, եւ որի ժամանակ հայտնի են դարձել բժշկության կամ ֆիզիոլոգիայի, ֆիզիկայի եւ քիմիայի Նոբելյան դափնեկիրները: Շվեդական ակադեմիայի ճգնաժամի պատճառով գրականության Նոբելյան մրցանակի հանձնումը տեղափոխել հաջորդ՝ 2019 թվական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ