Intel ընկերությունը ներկայացրել է անհատական համակարգիչների համար նախատեսված իններորդ սերնդի Core պրոցեսորներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով The Verge ինտերնետ պորտալին:
Վերջինիս տվյալներով, նոր շարքի առաջատարը Core i9-9900K ութ միջուկանի 3.6 ԳՀց հաճախականությամբ եւ մինչեւ 5 ԳՀց ավելացնելու հնարավորությամբ պրոցեսորն է:
Ինչպես նշում է պորտալը, արտադրողը նորույթն անվանել է աշխարհի լավագույն խաղային պրոցեսոր: Բացի այդ ցուցադրվել են իններորդ սերնդի Core i7-9700K (ութ միջուկանի, հաճախականությունը` 3.6 ԳՀց) եւ Core i5-9600K (վեց միջուկանի, հաճախականությունը` 3.7 ԳՀց) պրոցեսորները:
Core i5-9600K պրոցեսորի արժեքը կկազմի 262 դոլար, Core i7-9700K-ը կարժենա 374 դոլար, իսկ Core i9-9900K-ի գինը կլինի 488 դոլար: