News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ, ով գտնվում է Հայաստանում մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի աշխատանքներին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գոհունակություն հայտնելով վերջին շրջանում հայ-լիտվական հարաբերություններում առկա դրական դինամիկայի կապակցությամբ՝ երկու երկրների արտգործնախարարները քննարկեցին ոլորտային համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը: Որպես առաջնահերթություն նախարարներն ընդգծեցին տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտը՝ այդ առնչությամբ կարեւորելով երկու երկրների փորձի փոխանակման ուղղությամբ նախագծերի եւ ծրագրերի ձեռնարկումը:

Զոհրաբ Մնացականյանը եւ Լինաս Լինկյավիչուսը կարեւորեցին նաեւ երկկողմ բարձրաստիճան պարբերական շփումների անցկացումը, ինչպես նաեւ բազմակողմ ձեւաչափերում փոխգործակցություն խորացումը: Այս համատեքստում Հայաստանի եւ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն արժեւորեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ որպես շփումների կարեւոր հարթակ, եւ համոզմունք հայտնեցին, որ Երեւանում անցկացվող նախարարական 35-րդ համաժողովը եւ 17-րդ գագաթաժողովն իրենց ուրույն նպաստը կբերեն Կազմակերպության առավել ամրապնդմանը՝ հիմնված Ֆրանկոֆոնիայի հռչակած արժեքների եւ սկզբունքների վրա:

Զրուցակիցները նաեւ մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բամզակողմ եւ երկկողմ համագործակցության խորացման հեռանկարների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ