News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Այովա նահանգ իր ուղեւորության ժամանակ իր իմփիչմենթի մասին է կատակել, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով ABC News  հեռուստաալիքին։ Թրամփը մեղադրել է դեմոկրատներին, որ նրանք արդեն փորձում են տապալել Բրետ Քավանոյին, որին հաստատել են Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում։

«Հաջորդ շաբաթ նրանք խոսել են իմփիչմենթի մասին, հանուն ինչի՞»,–հարցրել է նա հանրությանը։

Դրանից հետո նախագահը հեգնանքով հավելել է. «Բացի այդ, ես պետք է առաջինը գնամ, այդպես է։ Չնայած նրան, որ մենք ոչ մի վատ բան չենք արել, բացի այն, որ ստեղծել ենք պատմության ամենախոշոր տնտեսություններից մեկը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քավանոյի նկատմամբ, որի թեկնածությունն առաջադրել է Թրամփը, սեքսուալ սկանդալ էր բորբոքվել։ Նրան մեղադրել են 36 տարվա վաղեմության սեռական բռնության մեջ, որը Քավանոն հերքում է։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ