News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում ավելի քան 120 միլիոն մարդ է տառապում քաղցի ու թերսնման խնդրից, ընդ որում՝ աֆրիկյան երկրներն այդ վարկանիշի ռեկորդակիրներն են, վկայում է «Սովի ընդհանուր ցուցիչ» ամենամյա զեկույցը, որը հրապարակվում է Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը Welthungerhilfe–ի և Concern Worldwide–ի հետ համատեղ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։  

Հաղորդվում է, որ 2018 թվականի ցուցանիշը հասել է առավելագույնի այս զեկույցի հրապարակման ժամանակից ի վեր։ Զեկույցի տվյալներով՝ ներկայումս շուրջ 124 միլիոն մարդ տառապում են քաղցից երկու տարի առաջ 80 միլիոնի համեմատ։

Միաժամանակ նշվում է, որ հարկադիր տեղահանվածների թիվը, որոնք բախվել են քաղցի ու ոչ բավարար սնման խնդրին, հասել է մոտ 70 միլիոն մարդու։

Աֆրիկայի վեց երկրներում, որոնց թվում՝ Չադը, Հաիթին, Մադագասկարը, Սիերրա Լեոնեն, Եմենը և Զամբիան, այս խնդիրը առավել լուրջ վտանգ է ներկայացնում։ Սովից տառապաող բնակչության առումով ամենածայրահեղ իրավիճակը արձանագրվել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում։

Զեկույցի տվյալներով՝ այս տարի շատ երկրներում արձանագրվել է նշանակալի առաջընթաց քաղցի հաղթահարման հարցում վարվող քաղաքականության և մի շարք ծրագրերի շնորհիվ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news