News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Կրթության և գիտության նախարարությունը «Այբ»-ի հետ ստորագրել է համաձայնագիր, որով դադարեցրել են Կրթության գերազանցության ծրագրի պայմանագրի գործողությունը։ Այս մասին hraparak.am-ին ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարը նաև նշել է, որ մինչեւ նոյեմբերի 30-ը ժամկետ է դրված, որ ամբողջ աշխատանքի արդյունքները, այդ թվում՝ ֆինանսական մասով, վերլուծեն եւ ներկայացնեն ԿԳՆ-ին։

«Դրանից հետո նոր կհասկանանք՝ դրա որոշ կոմպոնենտներ հնարավո՞ր է ներդնել հանրակրթական դպրոցում, թե՞ ոչ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ նախարար նշանակվելուց ի վեր Արայիկ Հարությունյանը ստուգումներ է սկսել «Այբ» հիմնադրամում՝ կասկածի տակ դնելով կրթահամալիրի կողմից իրականացվող «Արարատյան բակալավրիատ» կամ «Կրթության գերազանցության ծրագիր» կրթական ծրագրի արդյունավետությունը, որի համար պետական բյուջեից ավելի քան 2 մլրդ դրամ է մինչ այս պահը փոխանցվել։

Ավելի մանրամասն՝ կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news