News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության, գիտակրթական և մշակութային բնագավառներում իրականացվող համատեղ ծրագրերի և նախագծերի մասին զրուցել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Այդ համատեքստում երկուստեք ընդգծվեց նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտում փորձի փոխանակման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում առկա հարթակների ներուժի լիակատար օգտագործման կարևորությունը:

Զոհրաբ Մնացականյանը և Օդրի Ազուլան անդրադարձան ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի աշխատանքների օրակարգին և զուգահեռ անցկացվող միջոցառումներին: Վերջիններս համակարծիք էին, որ ՖՄԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն միավորում են ընդհանուր արժեքներ և նպատակներ, որոնք կարող են լավ հիմք ծառայել մի շարք ոլորտներում արդյունավետ փոխգործակցություն հաստատելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Partner news