News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի հետ Չինաստանի առեւտրային հաշվեկշռի սալդոն սեպտեմբերին հասել է մինչեւ ռեկորդային՝ 34,1 մլրդ դոլարի՝ կապված ամերիկյան շուկա արտահանման ավելի քան 13 տոկոսով աճի հետ, փոխանցում է AP-ն:

Ընդ որում՝ Չինաստան ամերիկյան ապրանքների ներմուծումն անցյալ տարվա համեմատությամբ 9 տոկոսով նվազել է:

Չինաստանի համաշխարհային արտահանումն ընդհանուր աճել է 14,5 տոկոսով՝ 2017 թվականի համեմատությամբ եւ 12,2 տոկոսով՝ օգոստոսի համեմատությամբ:

Վաշինգթոնն ու Պեկինը միլիարդավոր դոլարի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացրել են՝ Չինաստանի առեւտրային քաղաքականությունից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտած դժգոհությունից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ