News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարարության աշխատակիցները արտասահմանյան արժույթների հարցով առաջիկա հաշվետվության հետ կապված հայտնել են գերատեսչության ղեկավար Սթիվեն Մնուչինին, որ Չինաստանը մանիպուլացիաներ չի անում յուանի հետ, հայտնում է  Bloomberg–ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Եթե Մնուչինը հաշվի առնի այդ փաստը, դա կկանխի ԱՄՆ–ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի էսկալացիան եւ կվերացնի անհանգստության աղբյուրները զարգացող շուկաների համար։ Սակայն Մնուչինը կարող է այլ եզրահանգման գալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն եւ անձնապես ճնշում է գործադրել Մնուչինի վրա, որ Չինաստանին հայտարարի արժութային մանիպուլյատոր, սակայն Ֆինանսների նախարարության աշխատակիցները հիմնավորում չեն գտել դրան, հայտնում են աղբյուրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ