News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կանադան չի ակնկալում, որ Վաշինգթոնը մոտ ապագայում կվերացնի պողպատի եւ ալյումինի արտահանման սակագները, եւ հոկտեմբերի 25-ից 25 տոկոսանոց մաքսատուքրեր է սահմանում ներկրվող պողպատի որոշ կատեգորիաների համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով, երկիրը կսկսի 25 տոկոսանոց սակագներ կիրառել պողպատի ներմուծման համար «այն դեպքերում, երբ առեւտրային  գործընկերներից ներմուծման մակարդակը գերազանցում է պատմական նորմերը»:

Հունիսի 1-ից ԱՄՆ-ն պողպատի (25 տոկոս) եւ ալյումինի (10 տոկոս) առեւտուրային մաքսատուրքեր է կիրառում: Այժմ 25 տոկոսանոցով մաքսատուքրերը  պարտադիր են բոլոր երկրների պողպատե արտադրատեսակների համար, բացի Ավստրալիայից, Արգենտինայից, Բրազիլիայից եւ Հարավային Կորեայից: 10 տոկոսանոց մաքսատուրքերը կիրառվում են ԱՄՆ ներմուծվող  ալյումինի համար բոլոր երկրների դեպքում, բացի Ավստրալիայից եւ Արգենտինայից:

Մաքսատուքրերի կիրառման հիմնավորման համար ԱՄՆ վարչակազմը վկայակոչել էր 1962 թվականի առեւտրի ընդլայնման մասին օրենքի 232-րդ հոդվածը:

Այս կանոնը թույլ է տալիս նախագահին առեւտրային խոչընդոտներ ստեղծել օտարերկրյա պետությունների հետ, եթե դա արդարացված է ազգային անվտանգության շահերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ