News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը չի մասնակցի Սաուդյան Արաբիայում կայանալիք ներդրումային համաժողովին, որտեղ նա պետք է հանդես գար զեկույցով։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ վկայակոչելով ՀԲ-ում իր աղբյուրին։

Աղբյուրի խոսքերով՝ ՀԲ-ի նախագահը փոխել է իր ծրագրերն այն պատճառով, որ իր աշխատանքային գրաֆիկում այդ օրերին ուրիշ գործեր կան։ Բանկի ներկայացուցիչը Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սաուդցի լրագրողի անհետանալը որպես պատճառ չի նշել։

Ջիմ Յոն Կիմը ներկայում Ինդոնեզիայում մասնակցում է ԱՀՄ-ի եւ ՀԲ-ի ամենամյա հանդիպմանը։ Future Investment Initiative համաժողովը կկայանա հոկտեմբերի 23-25-ը՝ Էր Ռիադում՝ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալման Ալ Սաուդի հովանու ներքո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ