News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր՝ հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կանադայի վարչապետին ուղեկցում էին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Կանադայում ՀՀ դեսպան Լեւոն Մարտիրոսյանը: Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը: 

Այնուհետեւ Թրյուդոն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:  Թանգարանում կատարած շրջայցից հետո Կանադայի վարչապետը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ավանդույթի համաձայն, Կանադայի վարչապետը արծաթափայլ եղեւնի է տնկել Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում:

Հիշեցնենք, որ Կանադայի վարչապետը Հայաստան էր այցելել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ին: ԴՐանից հետո մեկնարկել էԹրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ