News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի մի քանի բնակիչներ զոհ են դարձել հաքերներին, որոնք սպառնացել են նրանց մասնակցությամբ անձնական տեսանյութեր հրապարակել՝ տեղեկացնում է BleepingComputer-ը։

Նշվում է, որ հանցագործները մի քանի հազար դոլար են ստացել։

Շորթողների խումբը հոկտեմբերի 10-ին սկսել է նամակներ ուղարկել այն մարդկանց, ովքեր պոռնո-կայքեր են նայել՝ սպառնալով, որ կոտրել են նրանց համակարգիչները, եւ իրենց մոտ կան տեսախցիկների նկարահանումներ, թե ինչպես է տվյալ մարդը պոռնո-կայք դիտում։ Զոհին առաջարկվել է փրկագինը բիտքոինով վճարել։

Զոհերից չորսը երկու օրվա ընթացքում շանտաժիսներին ավելի քան 2,3 հազար դոլար են փոխանցել։ Հանցագործների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ, սակայն նրանց գործունեությունը շարունակվում է։ Ավելի վաղ հաքերների մի խումբ Նիդեռլանդներում նման ճանապարհով 40 000 դոլար էր կորզել։

Մասնագետները հայտնում են, որ շորթողները հետզհետե կատարելագործում են սպառնալիքի իրենց մեթոդները՝ դրանք ավելի արժանահավատ ներկայացնելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ