News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի ՆԳ նախարար, արքայազն Աբդուլ Ազիզ իբն Նաիֆը հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները դատապարտում են ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի առեւանգման «կեղծ մեղադրանքները», հայտնում է Saudi Press Agency-ն:

Նրա խոսքով՝ լրագրողին սպանելու հրամանի մասին տեղեկությունը սուտ է եւ մերկապարանոց պնդում:

Արքայազնը շեշտել է, որ Սաուդյան Արաբիայի թագավորությունը մտահոգվում է միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ եւ իր քաղաքացիների շահերով ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում: Նա աջակցել է գործի քննության մեջ թուրքական եւ սաուդյան հատուկ ծառայությունների համագործակցության գաղափարին եւ հայտնել է լրագրողի անհետացման մասին ամբողջ ճշմարտությունը պարզելու իշխանությունների անկեղծ ձգտման մասին:

Հաշքաջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան մտնելուց հետո: Իշխանությունների պահանջով նա պետք է դիվանագիտական ներկայացուցչությունում անձամբ ստանար ամուսնալուծության մասին փաստաթղթերը: Լրագրողը կնոջը թողել էր մուտքի մոտ իրեն սպասելու, սակայն այդպես էլ չէր վերադարձել:

Հաստատության աշխատակիցները պնդում են, որ նա «պարզապես հեռացել» է: Թուրքիայի իշխանությունների ենթադրությամբ՝ սաուդյան հատուկ ծառայությունները լրագրողին սպանել են ուղղակիորեն շենքում եւ մարմինը դուրս են բերել ավտոմեքենաներից մեկով, որոնք այդ օրը բազմիցս մտել են հյուպատոսարանի տարածք: Հայտարարվել է սեւ ֆուրգոնի հետախուզում, որը հայտնվել է տեսահսկման խցիկների օբյեկտիվում:

Բրիտանական ԱԳՆ-ում աղբյուրը հայտարարել էր, որ միջադեպի հետ կապված Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի Սաուդյան Արաբիայի ուժային կառույցների ներկայացուցիչների եւ պաշտոնատար անձանց դեմ: «Մագնիտսկու լրացումների» օգտագործման շրջանակում, որը պատժամիջոցներ է նախատեսում մարդու իրավունքների խախտումների համար, տեղի ունեցածին մասնակցություն ունեցած անձանց անունները կհրապարակվեն:

Հաշքաջին հայտնի էր որպես սաուդյան կառավարության քննադատ: 2017 թվականին նա տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ The Washington Post-ի սյունակի համար հոդվածներ էր գրում գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի բարեփոխումների քննադատությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ