News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Որքան շուտ Հայաստանի իշխանական բոլոր թեւերը համապատասխանեցվեն մեր ժողովրդի կամքին, այնքան ավելի արագ մենք կկարողանանք մեր երկրի գործունեությունը ճիշտ տեմպերով կատարել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտության մասին ներքաղաքական կյանքում, նաեւ սոցիալ-տնտեսական ոլորտում ես բազմիցս արտահայտվել եմ, նաեւ նախկին ընտրությունների ժամանակ խոսել եմ:

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ես այդ ամենի հետ համամիտ եմ, միաժամանակ ըստ անհրաժեշտության, եթե անհրաժեշտություն լինի, ինքս ինչ-որ մի պահի իմ մասնակցությունը կցուցաբերեմ»,-ասաց նա:

Հարցին, թե որեւէ կուսակցության կամ դաշինքի կազմում կմասնակցի՞ դեկտեմբերին կայանալիք ընտրություններին, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես այսօրվա քաղաքական գործընթացին այս իրավիճակում չեմ մասնակցում, բայց դեկտեմբերին որպես ՀՀ քաղաքացի կաջակցեմ փոփոխություններին, բարեփոխումներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ