News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մոնտե Կառլոյում Hоtel des Ventes de Monte-Carlo աճուրդի տան կողմից կազմակերպված աճուրդի ժամանակ վաճառվել է Մեռյալների գրքի տեքստի տարբերակով պապիրուսը, հաղորդում է Le Parisien-ը: Ըստ տեղեկությունների, հին եգիպտական պապիրուսը, կրոնական թեմաներով տեքստերի հավաքածու է: Այն դնում էին հանգուցյալի հետ գերեզմանում, որպեսզի օգնեն նրան հաղթահարել անդրշիրիմյան կյանքի փորձությունները:

Նշվում է, որ այդ պապիրուսը հայտնվել է մ.թ.ա. 595-ից մինչեւ 589 թվականների ժամանակահատվածում, երբ իշխում էր Փսամեթիհ 2-րդը: Մեռյալների գրքում կա 192 գլուխ, իսկ գլանաձեւ ձեռագրի երկարությունը 17 մ է: Այն վաճառվել  է 1.35 մլն եվրոյով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վիննի Թուխի գրքի քարտեզը վաճառվել է ռեկորդային 570 հազար դոլարով:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ