News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի դատարանը կիրակի օրը երեք մարդու մահապատժի է դատապարտել որպես «Անսար ալ Շարիա» հայտնի ռազմական խմբի հիմնադրման եւ գործունեության համար, փոխանցում է Reuters գործակալությունը։

Դատապարտյալները մեղադրվում են առնվազն 10 ոստիկանի սպանության, ինչպես նաեւ 2013-ի օգոստոսից 2014 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ավելի մեծ թվով մարդկանց սպանության փորձի մեջ։ Դատարանի վճիռը կարող է բողոքարկվել 60 օրվա ընթացքում։

Եվս 4 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել, 7-ը՝ 15 տարվա ազատազրկման։

23 մեղադրյալներից 9-ը արդարացվել է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ