News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքական ազգային արժույթը սկսել է արագ արժեւորվել ամերիկացին հոգեւորական Քրեյգ Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելուց հետո։

Թուրքական դատարանը Էնդրյու Բրանսոին մեղավոր է ճանաչել, դատապարտել 3 տարի 1 ամիս ազատազրկման, սակայն հաշվի առնելով կալանված մնալու ժամկետը, դատարանի դահլիճիզ ազատ է արձակել նրան։

Հենց ազատ արձակելուց հետո թուրքական լիրան մեկ դոլարի 6.15-ից ժամեր անց իջել է 5.85-ի։

Նշենք, որ ամերիկացի հոգեւորականին կալանելու պատճառով ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել թուրք նախարարների դեմ, որից հետո թուրքական լիրան աննախադեպ անկում էր գրանցել՝ մեկ դոլարի դիմաց լիրան հասել էր մինչեւ 7.2-ի։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ